Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Սիրիական բանակը վերադարձրել է վերահսկողությունը Հալեպի արևմտյան Ալ-Ասադ թաղամասի նկատմամբ

Սիրիական բանակը վերադարձրել է վերահսկողությունը Հալեպի արևմտյան Ալ-Ասադ թաղամասի նկատմամբ
12.11.2016 | 16:00

Սիրիայի կառավարական զորքերը ժողովրդական աշխարհազորի ջոկատների հետ համատեղ վերադարձրել են վերահսկողությունը հոկտեմբերի վերջին զավթված Հալեպի արևմտյան Ալ-Ասադ թաղամասի նկատմամբ։ Բանակն ու աշխարհազորայինները դուրս են մղել ահաբեկիչներին Ալ-Ասադ թաղամասից։

Տարածքների մաքրումը դեռևս շարունակվում է, գրոհայինները հեռանալիս հասցրել են ականապատել տների կամ փողոցների մի մասը։ Հալեպի ազգային աշխարհազորում հայտնել են, որ կատաղի մարտերը շարունակվում են թաղամասի մատույցներում։ Ավելի վաղ սիրիական բանակը, «Հըզբոլլահի» մարտիկներն ու ազգային աշխարհազորի ջոկատները դուրս էին մղել ահաբեկիչներին Մինյան գյուղից, որը գտնվում է Ալ-Ասադ թաղամասի հարևանությամբ։ «Հըզբոլլահը» ահաբեկչական խմբավորումների դեմ մարտնչում է սիրիական ճգնաժամի գրեթե ամենասկզբից։

Դիտվել է՝ 1451

Մեկնաբանություններ