Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Օբամայի վերջին համաշխարհային այցը

Օբամայի վերջին համաշխարհային այցը
12.11.2016 | 16:05

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պատրաստվում է վերջին միջազգային այցին, որը կսկսվի նոյեմբերի 14-ին: Նա կփորձի հանգստացնել համաշխարհային առաջնորդներին, որ անհանգստացած են նախագահական ընտրություններում միլիարդատեր Դոնալդ Թրամփի հաղթանակով՝ հայտնել է ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդականի տեղակալ Բեն Ռոդսը։ «Մենք սպասում ենք, որ ուր էլ գնանք, գլխավոր թեման լինելու են ընտրությունները»,- ասել է Ռոդսը։ ԱՄՆ նախագահը ծրագրում է հանդիպել Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների հետ Բեռլին այցի ժամանակ։

Նա կմեկնի Հունաստան, երկկողմ հանդիպում կանցկացնի Չինաստանի նախագահի հետ Պերուում Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի գագաթնաժողովի ժամանակ։ Այդ ուղևորությունը պետք է ընդգծի, որ ԱՄՆ-ը միշտ պահպանել է դաշնակցությունը Եվրոպայի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի հետ։ «Կան որոշ պահեր, որ մենք վերապրել ենք տասնամյակների ընթացքում»,-նշել է Ռոդսը՝ հավելելով, որ նոր վարչակազմ ինքը կսահմանի իր առաջնահերթությունները։

Դիտվել է՝ 834

Մեկնաբանություններ