Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

ՀՀ նախագահը շնորհավորել է Իգոր Դոդոնին

ՀՀ նախագահը շնորհավորել է Իգոր Դոդոնին
16.11.2016 | 12:28

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իգոր Դոդոնին` Մոլդովայի Հանրապետության նախագահ ընտրվելու կապակցությամբ:
Նա նորընտիր նախագահին մաղթել է հաջողություններ, իսկ Մոլդովայի եղբայրական ժողովրդին՝ բարգավաճում և բարեկեցություն:


Նախագահը վստահություն է հայտնել, որ Հայաստանի և Մոլդովայի միջև ավանդական բարեկամական կապերի հետագա ամրապնդմանն ուղղված համատեղ ջանքերը կծառայեն երկկողմ փոխգործակցության ներուժի բացահայտմանը և հարաբերությունների զարգացմանը:

Դիտվել է՝ 766

Մեկնաբանություններ