Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը պաշտոնական այցով կմեկնի նախ Պակիստան, այնուհետև` ՈՒզբեկստան: Նոյեմբերի 16-17-ին Էրդողանը Պակիստանում կհանդիպի նախագահ Մամնուն Հուսեյնի և վարչապետ Նավազ Շարիֆի հետ:
ՈՒզբեկստան պաշտոնական այցի շրջանակում նոյեմբերի 17-18-ին Էրդողանը կհանդիպի երկրի նախագահի պաշտոնակատար Շավքաթ Միրզիյոևի հետ և կքննարկի տարածաշրջանային հարցեր: