Կրեմլը չի բացառում Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահների միջև զրույցը՝ ամերիկացի բանակցողների Մոսկվա և Կիև կատարած այցի արդյունքներով՝ հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: ԱՄՆ-ի էմիսարների հետ Պուտինի հանդիպումը նա անվանել է «փոքր քայլ դեպի խաղաղություն»՝ չբացառելով ՈՒկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների վերսկսումը։               
 

Հռոմի պապը հռչակել է 17 նոր կարդինալի

Հռոմի պապը հռչակել է 17 նոր կարդինալի
19.11.2016 | 23:39

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոնսիստորիա է անցկացրել, որի ընթացքում հռչակել է 17 նոր կարդինալների։ Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում բարեգթության սուրբ դարպասների փակման նախօրեին կարդինալ են հռչակվել 5 մայր ցամաքները ներկայացնող կաթոլիկ հիերարխներ՝ հայտնում է Սուրբ գահի մամլո ծառայությունը։


Ավանդական կարմիր գլխարկներ են շնորհվել 17 նոր կարդինալներին, 13-ի տարիքը դեռևս չի հասնում 80-ի, և նրանք կարող են մասնակցել կոնկլավին (հռոմեա-կաթոլիկ եկեղեցու ղեկավարի ընտրություններին)։ Կարդինալների կոլեգիայի անդամների ընդհանուր թիվը հասել է 229-ի, 51-ին նշանակել է Ֆրանցիսկոս պապը:

Դիտվել է՝ 1335

Մեկնաբանություններ