Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Համաժողով` «Երևանի արտաքին գովազդի փառատոն 2016»-ի շրջանակում

Համաժողով` «Երևանի արտաքին գովազդի փառատոն 2016»-ի շրջանակում
22.11.2016 | 18:10

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ նոյեմբերի 20-25-ը մայրաքաղաքում առաջին անգամ անցկացվող արտաքին գովազդի փառատոնի շրջանակում մեկնարկել է համաժողով, որին ներկա է գտնվել Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը: Ողջունելով մասնակիցներին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից` քաղաքապետի տեղակալը շնորհակալություն է հայտնել փառատոնի կազմակերպիչներին` վստահություն հայտնելով, որ արտասահմանցի աշխարհահռչակ մասնագետների վարպետության դասերը և համաժողովներն ուսուցողական կլինեն գովազդային գործակալությունների ու ոլորտի այլ ներկայացուցիչների համար, ինչի արդյունքում շուտով մայրաքաղաքում կհայտնվեն նոր ու ժամանակակից լուծումներով գովազդներ:

Համաժողովին մասնակցել են ինչպես գովազդային կազմակերպությունների, այնպես էլ բանկային, հեռահաղորդակցության ոլորտների ներկայացուցիչներ, ուսանողներ: Համաժողովի ընթացքում մասնագիտական քննարկումներ են անցկացրել Saatchi&Saatchi ընկերության արտ-տնօրեն Ֆաբիո Կոստան և Zeno Group ընկերության արտ-տնօրեն Մելանի Քլենսին: Փորձագետները պատասխանել են նաև համաժողովի մասնակիցների հարցերին:

Դիտվել է՝ 1256

Մեկնաբանություններ