Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Թաթոյանը Ժնևում ներկայացրել է վայրագությունները ապրիլյան պատերազմի ընթացքում

Թաթոյանը Ժնևում ներկայացրել է վայրագությունները ապրիլյան պատերազմի ընթացքում
22.11.2016 | 21:02

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ժնևում հանդիպել է Խոշտանգումների դեմ միջազգային կազմակերպության (OMCT) ղեկավար Ժերալդ Սթաբերոքի հետ և նրա ուշադրությունն է հրավիրել ապրիլյան պատերազմում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում կատարված վայրագությունների վրա: Հանդիպմանը շեշտադրվել են համատեղ ծրագրերի և համագործակցության, խոշտանգումների ոլորտի միջազգային կազմակերպությունների առաջարկությունների գործնական կատարման, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման հարցում Պաշտպանի ինստիտուտի ներգրավվածության հարցերը:


Նույն օրը Ժնևում Հայաստանի օմբուդսմենը հանդիպել է Խոշտանգումների կանխարգելման ասոցիացիայի (APT) գործերի կառավարիչ Բարբարա Բերնատի հետ: Քննարկվել են խոշտանգումների դեմ պայքարի ոլորտում համագործակցության հիմնական ուղղությունները, ՄԻՊ-ի ինստիտուտի կարողությունների ընդլայնման և ամրապնդման հարցերը, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նախագծի կարգավորումները Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի մանդատի ուժեղացման հարցում:

Դիտվել է՝ 2159

Մեկնաբանություններ