ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

«Հայկ և Բել» տիկնիկային ներկայացումը կշրջի Արցախի շրջաններում (տեսանյութ)

«Հայկ և Բել» տիկնիկային ներկայացումը կշրջի Արցախի շրջաններում (տեսանյութ)
24.11.2016 | 11:34

Առաջիկա ամիսներին Շուշիի, Մարտակերտի, Քարվաճառի, Հադրութի, Մարտունիի, Ասկերանի, Թալիշի շուրջ 7500 երեխաների համար «Հայկ նահապետից մինչև Շուշի» խորագրով ծրագրի շրջանակներում կներկայացվի Երվանդ Մանարյանի «Հայկ և Բել» տիկնիկային ներկայացումը։ Նշված ծրագիրն իրականացնում է «Արցախի տիկնիկային արվեստի գործիչներ» մշակութային հասարակական կազմակերպությունը ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված մրցույթի շրջանակներում։

Ի դեպ, ներկայացման տիկնիկները պատրաստվել են հենց երեխաների ջանքերով՝ նախապես հայտարարված մրցույթի միջոցով։ Երեխաների կողմից ներկայացվել են հերոսների էսքիզների տարբերակներ, ընտրվել են լավագույնները։ Այնուհետև տիկնիկագործների հետ մասնակցել են տիկնիկների պատրաստման գործընթացին։


Ծրագրի նախաձեռնողները նշում են, որ տիկնիկային ներկայացումը լինելու է ինտերակտիվ ձևաչափով։ Երեխաները նախ կքննարկեն պիեսը, թեման ու ակտիվ մասնակցություն կունենան ներկայացման ընթացքում: Հանդիսատեսին արվեստի միջոցով կփոխանցվեն հայ ժողովրդի մեծ հաղթանակները՝ Հայկի ճակատամարտից մինչև Շուշի։ Դպրոցականները, ընդրգրկվելով բեմադրության մեջ, ավելի դյուրին կըմբռնեն մատուցվող նյութը։
Տիկնիկների պատրաստման գործընթացից մի հատված կարող եք դիտել հետևյալ հղմամբ:

Դիտվել է՝ 2401

Մեկնաբանություններ