Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

«Պարտված է այն ազգը, որն իր անվտանգությունը կապում է ուրիշ, թեկուզ ամենամոտ պետության հետ»

«Պարտված է այն ազգը, որն իր անվտանգությունը կապում է ուրիշ, թեկուզ ամենամոտ պետության հետ»
24.11.2016 | 11:57

Պետության համար լավագույն անվտանգության երաշխիքը սեփական ուժերի վրա հույս դնելն է՝ ասել է ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ մեկնաբանելով այս կամ այն զինատեսակների գնման շուրջ ադրբեջանական կողմի բանակցությունները։ «Պարտված է այն ազգը, որն իր անվտանգությունը կապում է ուրիշ, թող որ թեկուզ ամենամոտ պետության հետ»,- ասաց փոխնախարարը՝ հավելելով, որ իր ասածը չի նշանակում, որ Հայաստանն անտեսում է համագործակցության կարևորությունը։

«Հավասարակշռությունը միայն զենքի քանակը չէ։ Պետք է հաշվի առնել և այլ գործոնները, ամենակարևորը՝ մարդկային ոգին, բնականաբար։ Մի բան է ժողովուրդը, որը պայքարում է իր հողի համար, այլ բան, երբ հասկանում են, որ այդ հողն իրենց չի պատկանում»,- ասել է փոխնախարարը։ Նրա խոսքով, չի կարելի անտեսել ժամանակակից սպառազինությունները։ «Իրոք, վերջին ժամանակներս Ադրբեջանը ջանքեր էր գործադրել, և կարիք կար հավասարակշռել իրավիճակը։ Հիմա մենք ունենք «Սմերչեր», «Սոլնցեպյոկներ», «Իսկանդերներ»։ Վատն այն է, որ դա բերում է սպառազինությունների նոր մրցավազքի»,- ասաց Քոչարյանը։

Իրավիճակից կա 2 ելք՝ բանակցությունների վերականգնում և համաձայնագրի կնքում կամ Ադրբեջանը գնում է ռազմական ճանապարհով։ «Իմ կարծիքով երկրորդ տարբերակի հավանականությունն աստիճանաբար նվազում է»,- նշեց Քոչարյանը։ Որպես հիմնական փաստարկ՝ նա բերեց նավթադոլարային հոսքի կրճատումը։ «Եվ ամեն դեպքում, իմանալով, թե ում հետ գործ ունենք, անհրաժեշտ է միշտ զգոն լինել»,– նշեց Քոչարյանը։

Դիտվել է՝ 1309

Մեկնաբանություններ