Եվրամիությանն անդամակցելը Հայաստանի գործն է և նրա ինքնիշխան իրավունքը՝ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ինչպես նրանք որոշեն, այդպես էլ կլինի։ Դա նրանց ինքնիշխան իրավունքն է, իսկ մեր իրավունքն է որոշել այն արտոնությունների հարցը, որոնք Հայաստանը կկորցնի, եթե մերձենա ԵՄ-ի հետ»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։               
 

Մեսին հատեց հարյուրի սահմանը

Մեսին հատեց հարյուրի սահմանը
24.11.2016 | 14:05

Չեմպիոնների լիգայի խմբային «Սելտիկ»-«Բարսելոն» դիմակայությունում հեղինակելով երկու գոլ՝ Լիոնել Մեսին ակումբային մակարդակով միջազգային հանդիպումներում խփած գոլերի թիվը հասցրեց հարյուրի:

Դրանցից 92-ը արգենտինացին խփել է Չեմպիոնների լիգայի խաղերում, 5-ը՝ ակումբային թիմերի աշխարհի առաջնություններում, 3-ը՝ Եվրոպայի սուպերգավաթում: Նշենք, որ հարյուր գոլերի համար Մեսիից պահանջվել է 119 խաղ: Խփած գոլերի քանակով (ակումբային միջազգային խաղեր) նրա մոտակա մրցակիցը Քրիշտիանու Ռոնալդուն է: Պորտուգալացու անվան դիմաց գրանցված է 99 գոլ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1420

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ