ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

«5 ԿՈՆՑԵՊՏ» նախագիծը ներկայացնում է հայկական լավագույն ապրանքանիշների արտադրանքը մեկ վայրում

«5 ԿՈՆՑԵՊՏ» նախագիծը ներկայացնում է հայկական լավագույն ապրանքանիշների արտադրանքը մեկ վայրում
24.11.2016 | 14:08

Նոյեմբերի 25-ին (ժամը 19:00) Տերյան 65 հասցեում տեղի կունենա «5 Կոնցեպտ» նախագծի շրջանակներում միավորված հայ դիզայներ-արտադրողների խանութ-ստուդիայի բացումը:

«5 Կոնցեպտն» իրշուրջն է միավորել հայ երիտասարդ ստեղծագործողների, ովքեր արտադրում են արդեն հայտնի դարձած և ժամանակակից ոճային հագուստ: Դիզայներները միավորվել են՝ նպատակ ունենալով ստեղծել նոր ոճ՝ համադրելով մի քանի հայկական ապրանքանիշների նորաձև տեսականին:


Կոնցեպտում ներգրավված հայկական ապրաքնանիշներից են LOOM Weaving, ZGEST, NS/Nelly Serobyan, Naghash, Petoօr և մի շարք այլ հայ դիզայներական տներ:
Խանութ-սրահում, ի հակադրություն հագուստի ավանդական ներկայացման ձևաչափի, առաջարկվելու են ամբողջական կերպարներ՝ ստեղծված հայկական տարբեր ապրանքանիշների նորաձև նմուշներից:


Ապրանքանիշների հիմնադիրները միավորվել են գաղափարի շուրջ` համատեղ ուժերով ներկայանալու տեղական և արտասահմանյան սպառողին՝ միևնույն ժամանակ հնարավորություն ստեղծելով մարդկանց հագնվելու ինքնատիպ, ոճային և հարմարավետ: Համատեղ ներկայացումը արտադրողներին կօգնի նաև արտաքին շուկաների հետ աշխատելիս, ուր «Made in Armenia» պիտակը կներկայացվի լիովին նոր՝ ինքնատիպ մոտեցմամբ:

Դիտվել է՝ 1315

Մեկնաբանություններ