Եվրոպական շատ երկրներ արդեն իսկ ազդանշաններ են տվել ԵՄ ղեկավարությանը, որ պատրաստ չեն բացել իրենց շուկաները Հայաստանից եկող ապրանքների համար և այդպիսով վնասել իրենց ազգային արտադրողներին՝ լրագրողներին հայտնել են ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյից։               
 

«Երբ կինը տղամարդուն ասում է` թանկագինս, ուզում է ասել` թանկ է գինս»

«Երբ կինը տղամարդուն ասում է` թանկագինս, ուզում է ասել` թանկ է գինս»
25.11.2016 | 01:46

ԱՌՔՈՒՎԱՃԱՌՔ
Կինը մի հայացքով խելքահան է անում տղամարդուն, հաջորդ պահին այդ խելքը նորից վաճառում նրան` բարձր գնով…

ՈՏՈՒԳԼՈՒԽ ՔՆԱԾ ՄԻՏՔ
Երբ կինը ոտից գլուխ հրապույր է, տղամարդը ոտով-գլխով կորած է:


ԸՆԴԳՐԿՈՒՆ ՄԻՏՔ
Կնոջը սիրել նշանակում է գրկել անընդգրկելին:

ԵՐԿԱՐԱՃԻՏ ՄԻՏՔ
Երկար ոտքերով ստերը գայթակղիչ կանայք են:

ՄԻ ԳԵՂԵՑԿՈՒՀՈՒ
Աստված քեզ տվել է, չի խնայել, իսկ դու խնայում ես Աստծու տվածը:

ԿԱՐՄԻՐ ԽՆՁՈՐԻ ՄԻՏՔ
Եվան կանչեց. «Ադա՛մ, արի՛, խնձոր տամ»: Բայց խաբեց, ուրիշ բան տվեց:

ԹԱՆԿ ՄԻՏՔ
Երբ կինը տղամարդուն ասում է` թանկագինս, ուզում է ասել` թանկ է գինս:


Վաչագան Ա. ՍԱՐԳՍՅԱՆ (ՎԱՍ)

Դիտվել է՝ 807

Մեկնաբանություններ