Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Հերմինե Նաղդալյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Վալենտինա Մատվիենկոյի հետ

Հերմինե Նաղդալյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Վալենտինա Մատվիենկոյի հետ
25.11.2016 | 12:22

Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ՄԽՎ աշնանային նստաշրջանի շրջանակում ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպել է ԱՊՀ ՄԽՎ Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: Հանդիպմանը քննարկվել են երկկողմ միջխորհրդարանական կապերի սերտացման և ամրապնդման հարցերը:

Գոհունակությամբ նշվել է երկկողմ Միջխորհրդարանական հանձնաժողովի ակտիվ և հետևողական աշխատանքը, Ազգային ժողովի և Դաշնային ժողովի պրոֆիլային հանձնաժողովի համատեղ նիստերի արդյունավետ գործունեության փաստը:
Զրույցի ընթացքում Հերմինե Նաղդալյանն իր երախտագիտությունն է հայտնել ՀՀԿ Կանանց համաժողովին Վալենտինա Մատվիենկոյի հղած ողջույնի ուղերձի և ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի ներկայացուցիչների ակտիվ մասնակցության համար:

Դիտվել է՝ 796

Մեկնաբանություններ