Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Նալբանդյանը և Բիբոն քննարկել են հայ-կանադական համագործակցության զարգացումը

Նալբանդյանը և Բիբոն քննարկել են հայ-կանադական համագործակցության զարգացումը
25.11.2016 | 12:26

Անտանանարիվուում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Կանադայի միջազգային զարգացման և ֆրանկոֆոնիայի նախարար Մարի-Կլոդ Բիբոյի հետ: Էդվարդ Նալբանդյանը և Մարի-Կլոդ Բիբոն, բարձր գնահատելով երկու երկրների բազմակողմանի արդյունավետ փոխգործակցությունը, մտքեր են փոխանակել հայ-կանադական համագործակցության զարգացման նպատակով ձեռնարկվող քայլերի շուրջ։ Հանդիպմանը քննարկվել են մի շարք հրատապ միջազգային և տարածաշրջանային խնդիրներ, սիրիական ճգնաժամի, փախստականների հոսքերի հետ կապված հարցեր։

Նախարարներ Նալբանդյանն ու Բիբոն կարևորել են միջազգային կառույցների շրջանակներում փոխգործակցության սերտացումը, միմյանց թեկնածությունների սատարումը։ Զրուցակիցներն անդրադարձել են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների 32-րդ համաժողովի և 16-րդ գագաթնաժողովի օրակարգային հարցերի:

Դիտվել է՝ 795

Մեկնաբանություններ