Անտանանարիվուում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարների խորհրդի նիստերին մասնակցող Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Կոսովոյի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էնվեր Հոջայի հետ:
Զրույցի ընթացքում կարևորվեց պարբերական հանդիպումների անցկացումը՝ միմյանց դիրքորոշումների ծանոթանալու և տարբեր հարցերի շուրջ երկխոսությունը շարունակելու առումով։