Եվրամիությանն անդամակցելը Հայաստանի գործն է և նրա ինքնիշխան իրավունքը՝ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ինչպես նրանք որոշեն, այդպես էլ կլինի։ Դա նրանց ինքնիշխան իրավունքն է, իսկ մեր իրավունքն է որոշել այն արտոնությունների հարցը, որոնք Հայաստանը կկորցնի, եթե մերձենա ԵՄ-ի հետ»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։               
 

Ակնկալված փոթորիկը եղավ

Ակնկալված փոթորիկը եղավ
25.11.2016 | 12:31

Անդրադառնալով շախմատի թագի համար պայքարի շրջանակներում երեկ կայանալիք Մագնուս Կառլսեն-Սերգեյ Կարյակին մրցամարտի տասներորդ տուրին՝ համարձակվել էինք ենթադրել, որ սպասվում է փոթորիկ: Այդպես էլ եղավ:

Օգտվելով էնդշպիլում մրցակցի թույլ տված վրիպումից՝ աշխարհի չեմպիոնը Կարյակինին ստիպեց անձնատուր լինել: Այսպիսով՝ վերջին երկու տուրից առաջ մրցամարտի հաշիվը հավասար է՝ 5:5: Հանգստյան օրերին կխաղարկվեն վերջին երկու՝ 11-րդ ու 12-րդ պարտիաները: Սրանցում 1,5 միավոր վաստակած շախմատիստը կդառնա (Կարյակին դեպքում) կամ կմնա (Կառլսենի դեպքում) չեմպիոն:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1521

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ