Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Էրդողանը դեկտեմբերին կարճատև այց կկատարի Ռուսաստան

Էրդողանը դեկտեմբերին կարճատև այց կկատարի Ռուսաստան
26.11.2016 | 01:55

ՌԴ լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը մեկօրյա այցով ժամանելու է Ռուսաստան: Դեկտեմբերին Մոսկվայում տեղի կունենա ռուս-թուրքական միջկառավարական հանձնաժողովի` ռազմատեխնիկական համագործակցության հարցերին նվիրված նիստ, որի ընթացքում կողմերը մտադիր են քննարկել Թուրքիայի՝ Ռուսաստանից «Տրիումֆ» С-400 զենիթահրթիռային համակարգ գնելու հարցը։

С-400 համակարգը համարվում է գերժամանակակից սպառազինություն, որը Ռուսաստանը երբևէ չի վաճառել ՆԱՏՕ-ի անդամ երկրի։

Դիտվել է՝ 505

Մեկնաբանություններ