Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆիդել Կաստրոյի մահվան կապակցությամբ

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆիդել Կաստրոյի մահվան կապակցությամբ
26.11.2016 | 21:48

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Կուբայի պետական խորհրդի նախագահ, նախարարների խորհրդի նախագահ Ռաուլ Կաստրո Ռուսին՝ եղբոր՝ Ֆիդել Կաստրո Ռուսի մահվան կապակցությամբ, «ցավակցություն ու զորակցություն հայտնել նրան և Կուբայի բարեկամ ժողովրդին», փոխանցում է նախագահի կայքէջը:

«Ֆիդել Կաստրոյի դերն ու նշանակությունը Կուբայի նորագույն պատմության մեջ, իրոք, դժվար է գերագնահատել: Սա ծանր կորուստ է Կուբայի ժողովրդի համար, որն անկեղծ հարգանք ու սեր է տածում նրա հանդեպ: Իր գաղափարներին և սկզբունքներին մինչև վերջ հավատարիմ մնալով և պահպանելով իրեն բնորոշ խիզախ ու վեհ կեցվածքը՝ Ֆիդել Կաստրոն շարունակելու է ոգեշնչել և առաջնորդել կուբացիների նորանոր սերունդների»,- ասված է նախագահի ցավակցական հեռագրում:

Դիտվել է՝ 794

Մեկնաբանություններ