Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Միացյալ խմբի հիմնական խնդիրը ՀՀ և ՌԴ դեմ ագրեսիայի նախապատրաստման բացահայտումն ու կասեցումն է

Միացյալ խմբի հիմնական խնդիրը ՀՀ և ՌԴ դեմ ագրեսիայի նախապատրաստման բացահայտումն ու կասեցումն է
26.11.2016 | 21:51

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի առաջին պաշտոնական այցը նոյեմբերի 27-30-ին կլինի Ռուսաստանի Դաշնություն՝ «Известия»-ին տված հարցազրույցում Վիգեն Սարգսյանն ասել է, որ Ռուսաստանի՝ որպես առաջին այցի երկիր ընտրությունը «օրինաչափություն է»։


«Հայաստանին և Ռուսաստանին միավորում են ոչ միայն երկարաժամկետ դաշնակցային հարաբերությունները, այլև երկու ժողովուրդների բազմադարյա բարեկամությունը, եղբայրական և բարեկամական կապերը»,- ասել է Վ. Սարգսյանը։
Այցի ընթացքում ծրագրված է հանդիպում ՌԴ պաշտպանության նախարարի հետ, այցելություն Դոնի Ռոստովում գտնվող ՌԴ Հարավային ռազմական օկրուգ, բանակցություններ հրամկազմի հետ։ «ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ բանակցությունների արդյունքում կստորագրվի «Զինված ուժերի միացյալ խմբի մասին» միջպետական պայմանագիրը և 2017 թ. երկու գերատեսչությունների համագործակցության վերաբերյալ փաստաթուղթը։ Նոյեմբերի 30-ին Մոսկվայում տեղի կունենա ԱՊՀ անդամ-երկրների պաշտպանության նախարարների համատեղ նիստը»,- ասել է ՀՀ պաշտպանության նախարարը։

Նա նշել է, որ Զինված ուժերի միացյալ խմբի հիմնական խնդիրը՝ Հայաստանի և Ռուսաստանի դեմ ռազմական հարձակման (ագրեսիայի) նախապատրաստման բացահայտումն ու կասեցումն է։

Դիտվել է՝ 1509

Մեկնաբանություններ