ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

«Կուտինահայ վարպետների գիրն ու գիծը»

«Կուտինահայ վարպետների գիրն ու գիծը»
28.11.2016 | 14:12

Նոյեմբերի 29-ին, ժամը 16:30-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի կունենա «Կուտինահայ վարպետների գիրն ու գիծը» խորագրով կրթական ծրագիրը, որի թիրախային խումբը 8-12 տարեկան երեխաներն են: Վերջիններս կբացահայտեն Կուտինայի հախճապակու արվեստի պարզ ոճը, կախարդական գույներն ու կերպարները, խաղի միջոցով կծանոթանան դարավոր այս արվեստի նմուշներին, ապա ստեղծագործելով կհայտնվեն վարպետների զարդանախշերի ու արձանագրությունների աշխարհում:

Դարերի ընթացքում հայ վարպետները գունագեղ նախշերով և կերպարներով զարդարել են զանազան իրեր, այդ թվում` սափորներ, բաժակներ, ափսեներ, սրվակներ, սալիկներ, կախազարդեր և այլն:

Հիշեցնենք, որ Կոմիտասի թանգարան-ինստիտուտն առաջարկում է ուսուցողական ծրագրեր դպրոցականների և այլ տարիքային ու սոցիալական խմբերի համար։ Յուրաքանչյուր կրթական ծրագիր ստեղծում է յուրօրինակ հանդիպում Կոմիտասի ժառանգության տարբեր շերտերի, նրա ժամանակի, միջավայրի և գործունեությանն առնչվող այլ ոլորտների հետ:

Դիտվել է՝ 788

Մեկնաբանություններ