Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Վարչապետը հայտարարագրել է ունեցվածքը

Վարչապետը հայտարարագրել է ունեցվածքը
28.11.2016 | 17:10

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը պաշտոնը ստանձնելուց հետո բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին իր ունեցվածքի հայտարարագիր է ներկայացրել: Կարեն Կարապետյանի հետ փոխկապակցված անձանց՝ կնոջ և ունեցվածքի տվյալները պաշտպանված են: Վարչապետի ընտանիքի անդամների՝ պաշտոններ զբաղեցնելու վերաբերյալ տվյալներ չկան:

Անշարժ գույքի բաժնում Կարեն Կարապետյանը հայտարարագրել է 4 բնակարան, մեկ ամառանոց: Կարեն Կարապետյանը հայտարարագրել է 50 միլիոն ՀՀ դրամի արժեթղթեր: Վարչապետի դրամական միջոցները եղել են` 3 մլն 700 հազար ԱՄՆ դոլար, 850 հազար եվրո, 120 մլն ՀՀ դրամ, 55 մլն ռուսական ռուբլի: Պաշտոնը ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը (13.09.2016) ստացված եկամուտները, գոյացել են հետևյալ կերպ՝
աշխատավարձից ստացած եկամուտը կազմում է 70 մլն 850 հազար ռուսական ռուբլի, այլ եկամուտները՝ 32 մլն 898 հազ դրամ: Ընդհանուր եկամուտը կազմում է 32 մլն 898 հազ դրամ և 70 մլն 850 հազար ռուսական ռուբլի: Կարեն Կարապետյանն անշարժ գույք բաժնում հայտարարագրել է LEXUS LX 470 և TOYOTA LAND CRUISER 100 մակնիշի մեքենաներ: Վարչապետը 8 մլն դրամը գերազանցող ձեռքի 3 ժամացույց է հայտարարագրել:

Դիտվել է՝ 838

Մեկնաբանություններ