Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Վոլեյբոլի տղաների մրցաշարով ավարտվեցին ՀՀ 25-ամյակին նվիրված «Ուսանողական գավաթ» մարզական խաղերը

Վոլեյբոլի տղաների մրցաշարով ավարտվեցին ՀՀ 25-ամյակին նվիրված «Ուսանողական գավաթ» մարզական խաղերը
29.11.2016 | 11:46

Վոլեյբոլի տղաների մրցաշարի եզրափակիչ խաղերով ավարտվեցին ապրիլին մեկնարկած 4 խաղային ձևերից (ֆուտզալ, հանդբոլ, բասկետբոլ և վոլեյբոլ) տղաների և աղջիկների շրջանում 7 առաջնություններ ընդգրկած ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված «Ուսանողական գավաթ» մարզական խաղերը: Մասնակցություն ունեցան պետական և ոչ պետական 15 բուհերի 1000-ից ավել ուսանողներ։

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարզասրահում կազմակերպված վոլեյբոլի մրցաշարի տղաների առաջնությունում հաղթողի գավաթի համար մրցում էին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի պետական համալսարանի (ՃՇՀԱՀ) և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) թիմերը: Թեժ պայքարից հետո 2-1 հաշվով հաղթող ճանաչվեց ՃՇՀԱՀ-ի թիմը, իսկ ՀԱՊՀ-ն համապատասխանաբար զբաղեցրեց երկրորդ տեղը: Առաջնությանը մասնակցում էին 8 բուհերի թիմեր (յուրաքանչյուրում 13-15 մասնակից): Խաղի ավարտից հետո տեղի ունեցավ պարգևատրման արարողություն. երկրորդ տեղը զբաղեցրած թիմը ստացավ պատվոգիր, իսկ առաջինը`գավաթ և պատվոգիր:

Խաղերի նպատակն է նպաստել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում համալսարանական սպորտի զարգացմանը և ուսանողների շրջանում խաղային սպորտաձևերի մասսայականացմանը: Նշենք, որ ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված «Ուսանողական գավաթ» մարզական խաղերը իրականություն դարձան ՀՀԿ երիտասարդական կազմակերպության և Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի համագործակցության արդյունքում:

Դիտվել է՝ 1010

Մեկնաբանություններ