ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

ՀՀԿ-ում ընդունելության օրերը դեռ չեն ավարտվել

ՀՀԿ-ում ընդունելության օրերը դեռ չեն ավարտվել
01.12.2016 | 17:31

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում, պատասխանելով լրագրողների հարցին, թե չի պատրաստվում անդամագրվել ՀՀԿ-ին, ասաց՝ ամեն ինչ դեռ առջևում է:

«Ընդունելության օրերը դեռ չեն ավարտվել»,-ասաց Հրաչյա Ռոստոմյանն ու հեռացավ:

Դիտվել է՝ 857

Մեկնաբանություններ