ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Կոբզոնի երևանյան մենահամերգը

Կոբզոնի երևանյան մենահամերգը
03.12.2016 | 12:49

Կիրակի օրը՝ դեկտեմբերի 4-ին, ժամը 18:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա լեգենդար Իոսիֆ Կոբզոնի մենահամերգը: ՌԴ ժողովրդական արտիստ, դաշնակահար Ալեքսեյ Եվսյուկովի նվագակցությամբ երգիչը կկատարի հայ մեծ կոմպոզիտորներ Առնո Բաբաջանյանի, Միքայել Թարիվերդիևի, Ալեքսեյ Հեքիմյանի, Անդրեյ Բաբաևի և այլոց հայտնի ու սիրված երգերը:

Համերգի հասույթը կփոխանցվի «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամին:

Դիտվել է՝ 1440

Մեկնաբանություններ