Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Սերժ Սարգսյանը շնորհավորել է արտիստ Շաքե Թուխմանյանին

Սերժ Սարգսյանը շնորհավորել է արտիստ Շաքե Թուխմանյանին
05.12.2016 | 17:27

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Շաքե Թուխմանյանին՝ ծննդյան 65-ամյակի առթիվ՝ մաղթելով նրան քաջառողջություն, երջանկություն և ամենայն բարիք: ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության ու մամուլի միջոցների հետ կապերի վարչության հաղորդմամբ, ուղերձում ասված է.

«Ձեր դերասանական արվեստն առանձնանում է ինքնատիպ ու հետաքրքիր լուծումներով:
Դուք անցել եք արվեստագետի դժվարին, բայց պատվաբեր ճանապարհ և շարունակում եք հավատարմորեն ծառայել հայ թատրոնին: Գնահատելի է նաև Ձեր մշակութային և հայապահպան գործունեությունը ԱՄՆ-ի հայկական գաղթօջախում»:

Դիտվել է՝ 681

Մեկնաբանություններ