Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Վիգեն Սարգսյանն ընդունել է Պյոտր Սվիտալսկուն

Վիգեն Սարգսյանն ընդունել է Պյոտր Սվիտալսկուն
07.12.2016 | 11:44

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման հեռանկարները, փոխանցում է պաշտպանության նախարարությունը: Կարծիքներ են փոխանակվել ԵՄ համընդհանուր անվտանգության և պաշտպանական քաղաքականության շրջանակներում համագործակցության հնարավորությունների շուրջ: Վիգեն Սարգսյանը նշել է, որ պաշտպանության նախարարությունը երկկողմ ձևաչափով պլանային համագործակցություն է իրականացնում ԵՄ անդամ մի շարք պետությունների հետ և կարևորել է եվրոպական կառույցների հետ շփումների ակտիվացումը Հայաստան-Եվրոպական Միություն ընդհանուր քաղաքականության շրջանակներում:

Դեսպան Պյոտր Սվիտալսկին վերահաստատել է պետական կառավարման և ժողովրդավարական ինստիտուտների զարգացման գործում Հայաստանին տրվող խորհրդատվական օժանդակությունը շարունակելու՝ ԵՄ պատրաստակամությունը:

Դիտվել է՝ 586

Մեկնաբանություններ