Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

ՆԱՏՕ-ն ու ԵՄ-ը համաձայնեցրել են անվտանգության ու պաշտպանության համագործակցության նախագծերի փաթեթը

ՆԱՏՕ-ն ու ԵՄ-ը համաձայնեցրել են անվտանգության ու պաշտպանության համագործակցության նախագծերի փաթեթը
07.12.2016 | 11:48

ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի երկրների ԱԳ նախարարները Բրյուսելում հավանությում են տվել անվտանգության ու պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման ավելի քան 40 նախագծերի փաթեթի` հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը։ Նա ընդգծել է. «Մենք հավանության ենք արժանացնում առաջարկների այդ փաթեթը՝ համատեղ հայտարարություններն իրագործելու համար, որոնք ես այս տարվա հուլիսին Վարշավայում ստորագրել եմ Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի ու Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերի հետ։

Խոսքը նոր մակարդակի ձգտումների ու մեր ունակությունների ուժեղացումն է՝ արձագանքելու այն մարտահրավերներին, որոնց հետ մենք բախվում ենք խաղաղություն ու կայունություն պահպանելիս։ Կազմակերպություններից (ԵՄ և ՆԱՏՕ) ոչ մեկն էլ միայնակ չի տիրապետում այդ առաջադրանքների լուծման անհրաժեշտ գործիքակազմին։ Սակայն աշխատելով համատեղ՝ մենք ազդեցիկ ուժ ենք՝ հանուն բարության»։

Դիտվել է՝ 1795

Մեկնաբանություններ