Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Նալբանդյանը Համբուրգում հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ

Նալբանդյանը Համբուրգում հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ
09.12.2016 | 10:50

Համբուրգում ԵԱՀԿ ԱԳ նախարարների 23-րդ խորհրդի շրջանակներում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 8-ին հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս ՈՒոռլիքի, Ստեֆան Վիսկոնտիի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցերին։ Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ Ադրբեջանն արդեն մի քանի ամիս է՝ մերժում է իրականացնել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներին նախագահների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները՝ «դրանով իսկ խոչընդոտելով բանակցային գործընթացի առաջմղման նպատակով համապատասխան պայմանների ստեղծումը»։

Դիտվել է՝ 838

Մեկնաբանություններ