ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Համերգ՝ նվիրված Գոհար Գասպարյանի և Տիգրան Լևոնյանի հիշատակին

Համերգ՝ նվիրված Գոհար Գասպարյանի և Տիգրան Լևոնյանի հիշատակին
15.12.2016 | 15:26

Դեկտեմբերի 20-ին, ժամը 19:00-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի կունենա համերգ՝ նվիրված Գոհար Գասպարյանի և Տիգրան Լևոնյանի հիշատակին: Երեկոյի ընթացքում ելույթ կունենան Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Օլգա Զաքարյանի ուսանողները՝ միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիր Գագիկ Վարդանյանը, Արփինե Մարտիրոսյանը, Ռուբեն Ոսկանյանը, Լուսինե Միրզոյանը, Աննա Խալաթյանը, Օֆելյա Սահակյանը:

Կհնչեն Կոմիտասի երգերը, ինչպես նաև ստեղծագործություններ` Գոհար Գասպարյանի, Տիգրան Լևոնյանի երկացանկից: Կոնցերտմայստեր՝ Նարինե Թովմասյան: Մուտքն ազատ է:

Դիտվել է՝ 888

Մեկնաբանություններ