Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Պան Գի Մունի հրաժեշտի խոսքը

Պան Գի Մունի հրաժեշտի խոսքը
15.12.2016 | 22:43

ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամները շնորհակալություն են հայտնել գլխավոր քարտուղարի պաշտոնից հեռացող Պան Գի Մունին խաղաղության և անվտանգության պահպանման ուղղութամբ աշխատանքի համար, ի պատասխան համաշխարհային կազմակերպության ղեկավարը բարձր է գնահատել գործընկերների գործունեությունը և խնդրել վերջ դնել Սիրիայի հակամարտությանը։

«Ես իմ պաշտոնը հսկայական ցավի զգացումով եմ թողնում Սիրիայում չդադարող մղձավանջի կապակցությամբ: Ես վերստին խնդրում եմ ձեզ, միավորվելով կատարել ձեր հավաքական պարտավորությունը, պաշտպանել Սիրիայի քաղաքացիական բնակչությանը»,- հորդորել է Պան Գի Մունը:


Նա 2016-ի վերջին կթողնի իր պաշտոնը 10 տարի ՄԱԿ-ը ղեկավարելուց հետո: ՄԱԿ-ի նոր գլխավոր քարտուղար, Պորտուգալիայի նախկին վարչապետ Անտոնիու Գուտերեշը կպաշտոնավարի 2017-ի հունվարի 1-ից 2021-ի վերջը։

Դիտվել է՝ 1362

Մեկնաբանություններ