Դիմում եմ մշակույթի մեկենաս-հովանավորներին: Հարգելի տիկնայք և պարոնայք, Աղասի Այվազյանի ստեղծագործական ժառանգությունը համաշխարհային և ազգային հարստություն է: Մեր ականավոր վիպասան, դրամատուրգ, նկարիչ, «Էկրան» պարբերականի, «Հայություն» թերթի խմբագիր, կինոռեժիսոր, սցենարիստ, իր իսկ գեղարվեստական «Հայրիկ» ֆիլմի «Երազ իմ երկիր»-ի խոսքերի հեղինակ, Երևան քաղաքի պատվավոր քաղաքացի, պետական և մի շարք այլ մրցանակների դափնեկիր Աղասի Այվազյանի անունը արժանիների՝ Թումանյան-Չարենց-Սարոյան-Թամանյան-Սարյանի հետ մեկ շարքում է:
Աղասի Այվազյանը կյանքից հեռացավ 2007 թվականին՝ սերունդներին թողնելով 25 հեքիաթ, 11 վիպակ և վեպ, 23 պիես, 200 պատմվածք և էսսե, 100 նկար (թե՛ գեղանկարչություն, թե՛ գրաֆիկա): Ողջ ստեղծագործական ժառանգությունը թանգարանային պահպանության կարիք ունի: Դրանց թվում են՝ մեծ գրադարան, նկարների հավաքածու, «Հայություն» թերթի ամբողջական հավաքածու, արխիվ - գրականություն, որը կարիք ունի թարգմանության և վերահրատարակման, կինոնկարներ, սցենարներ, անձնական և ստեղծագործական կյանքի մանրամասներ:
Թանգարանային համալիրի ստեղծման համար անհրաժեշտ է տարածք` շենք, որտեղ հեղինակի ստեղծագործական ժառանգության հիման վրա շարունակելու են գործել «Այվազյանական ընթերցումները» (առաջինները տեղի են ունեցել 2008 և 2010 թթ.), «Այվազյանական թատերական փառատոն» (առաջինները տեղի են ունեցել 2010 և 2013 թթ.), մանկապատանեկան կինոստուդիա, մանկապատանեկան թատերական ստուդիա, մանկապատանեկան գրական ստուդիա, կերպարվեստի մանկապատանեկան ստուդիա, հանդիպումներ և բազմատեսակ ակտիվ մասնակցություն երկրի և աշխարհի մշակութային կյանքին:
Թանգարանային համալիր ստեղծելու համար բացված է հեղինակի անվան ֆոնդ և հայտարարվել է նրա նկարների վաճառք:
Ռեկվիզիտներ՝ ՀՀ, Երևան, Յունիբանկ, Արաբկիրի մասնաճյուղ հ/հ 24104003851500, հեռ. (010), (094)26 84 51
Մեծ հույսով և երախտագիտությամբ՝
Գրետա ՎԵՐԴԻՅԱՆ
Գրողի այրի