Եվրամիությանն անդամակցելը Հայաստանի գործն է և նրա ինքնիշխան իրավունքը՝ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ինչպես նրանք որոշեն, այդպես էլ կլինի։ Դա նրանց ինքնիշխան իրավունքն է, իսկ մեր իրավունքն է որոշել այն արտոնությունների հարցը, որոնք Հայաստանը կկորցնի, եթե մերձենա ԵՄ-ի հետ»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։               
 

Ամփոփվել է մարզական տարին

Ամփոփվել է մարզական տարին
16.12.2016 | 11:24

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը մամուլի ասուլիսում ամփոփել է մարզական տարին: Հիմնախնդիրների կողքին նա անդրադաձել է անելիքներին, դրանց մեջ հավասարապես կարևորելով ինչպես մարզական ենթակառույցների հետագա ծավալումն ու զարգացումը, այնպես էլ ազգային հավաքականների նկատմամբ ուշադրության բևեռացումը, առողջ ապրելակերպի պրոպագանդումը, արևելյան մարզաձևերի ֆեդերացիաների կանոնակարգումը, հանրակրթական դպրոցներում ֆիզկուլտուրայի դասերի նկատմամբ որակական պահանջների բարձրացումը մասնագետների համալրումով, երիտասարդական քաղաքականության հիմնախնդիրները:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1800

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ