ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Լեոնարդո դի Կապրիոն 65000 դոլար է փոխանցել «Հայաստանի մանուկներին»

Լեոնարդո դի Կապրիոն 65000 դոլար է փոխանցել «Հայաստանի մանուկներին»
16.12.2016 | 11:46

Օսկարակիր դերասան Լեոնարդո դի Կապրիոն Նյու Յորքում նվիրատվություն է կատարել հայ գիտնական, բարերար Կարո Արմենի հիմնած «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF) տարեկան դրամահավաք-երեկույթի ժամանակ:


Դերասանի նվիրատվությունը՝ Հայաստանի գյուղական համայնքներում ապրող մանուկներին, կազմել է 65 000 ԱՄՆ դոլար: Նա այդքան գումարով գնել է նկարիչ Ջո Բրադլիի՝ աճուրդի դրված կտավներից մեկը, որի գումարն ամբողջությամբ ուղղվել է հիմնադրամին: Հավաքույթի ընթացքում նաև այլ արվեստի գործեր են վաճառվել: Ամբողջ երեկոյի ընթացքում նվիրատվությունների միջոցով հավաքվել է 3,1 մլն դոլար, որով հիմնադրամը շարունակելու է իր՝ արդեն մեկնարկած ծրագրերը Հայաստանում:

«Հայաստանի մանուկներ» (COAF) հիմնադրամի ամենամյա բարեգործական ընթրիքը վարել է հայկական ծագումով հոլիվուդյան կատակերգակ դերասանուհի Անդրեա Մարտինը:

Դիտվել է՝ 1540

Մեկնաբանություններ