ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից

Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից
19.12.2016 | 17:04

Սիլվեստր Ստալոնեն հայտարարել է, որ չի ղեկավարի ԱՄՆ արվեստի և հումանիտար գիտությունների ազգային հիմնադրամը։ Դրա փոխարեն դերասանը նախընտրում է աշխատել վետերանների հետ, հաղորդում է Variety-ն։


Ստալոնեն նշել է, որ չափազանց զգացված է հիմնադրամը ղեկավարելու առաջարկից, սակայն ինքն ավելի մեծ օգուտ կբերի մարդկանց ուշադրությունը հրավիրելով վետերանների խնդիրներին, որոնք արժանի են լավ կենսապայմանների, ֆինանսական աջակցության։
Daily Mail-ը հաղորդել էր, որ Դոնալդ Թրամփը պատրաստվում է Ստալոնեին նշանակել Արվեստի և բնական գիտությունների ազգային հիմնադրամի նախագահ։ Թրամփի շրջապատը պնդում է, որ Ստալոնեի հետ նրան կապում են բազմամյա ընկերական հարաբերություններ, նա դերասանին գնահատում է որպես իր գործի մեծ պրոֆեսիոնալ:

Դիտվել է՝ 659

Մեկնաբանություններ