«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
20.12.2016 | 00:05

Որդյա՛կ, եթե մեղք գործեցիր, այլևս մի՛ արա և աղոթի՛ր հին մեղքերի համար։ Փախի՛ր մեղքերից, ինչպես օձից. եթե մոտենաս, կխայթի քեզ։ Մեղքի ժանիքներն առյուծի ժանիքներ են, որ սպանում են մարդկանց հոգիները։

Ամեն տեսակ անօրինություն նման է երկսայրի սրի. նրա տված վերքերին բժշկություն չկա։ Արհավիրքն ու թշնամանքն ավերում են հարստությունը. այդպես էլ կավերվի ամբարտավանների տունը։ Խոնարհների խնդրվածքները հասնում են մինչև Տիրոջ ականջները, և նրա արդարությունը փութով կհասնի։


Սիրաքի իմաստությունը 21. 1-6

Դիտվել է՝ 2598

Մեկնաբանություններ