Ախ նիստի օրակարգի շրջանակներում էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը զեկուցել է «Հայաստանի Հանրապետությունում ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման հայեցակարգի» նախագիծը:
«Հայեցակարգի մշակումը բխում է ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունից և կոչված է ապահովելու ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման քաղաքականության շարունակականությունը` հիմնվելով ՀՀ միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության անվտանգության չափանիշների, ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման միջազգային առաջատար փորձի վրա: Այն նպատակաուղղված է Հայաստանում ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի կառավարման համակարգի առավել կատարելագործմանը, ռադիոակտիվ նյութերի հետ գործունեություն իրականացնող սուբյեկտների, ինչպես նաև պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների միջև համագործակցության զարգացմանը:
Նախագծի քննարկման արդյունքում ՀՀ նախագահը, կարևորելով փաստաթղթի ընդունման անհրաժեշտությունը, հանձնարարել է վարչապետին՝ փոխվարչապետի և էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի հետ քննարկել և առաջարկություն ներկայացնել «ՀՀ-ում ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման հայեցակարգի» դրույթներից բխող ՀՀ կառավարության ռազմավարության մշակման ժամկետների վերաբերյալ:
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Անվտանգության խորհրդի անդամներին զեկուցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը 2018-ին Հայաստանում անցկացնելու մասին հարցը, որի վերաբերյալ հանձնարարական էր ստացել նախագահի հետ դեկտեմբերի 2-ին աշխատանքային հանդիպման ժամանակ: Խորհրդի նիստում որոշվել է ստեղծել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի նախապատրաստման միջգերատեսչական հանձնաժողով: Նախագահը հանձնարարել է կառավարությանը՝ մեկամսյա ժամկետում ապահովել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի նախապատրաստման և անցկացման գործողությունների ծրագրի մշակումը և ներկայացումը նախագահի հաստատմանը: Հանձնարարվել է ձևավորել Ֆրանկոֆոնիայի կազմակերպությունում ՀՀ նախագահության նախապատրաստման և անցկացման հարցերով քարտուղարություն:
Ազգային անվտանգության խորհրդի անդամները լսել են նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի զեկույցը ՀՀ կառավարության 2009 թ. հուլիսի 2-ի N 27 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած՝ ՀՀ ժողովրդագրական քաղաքականության ռազմավարության և Ռազմավարության իրականացումն ապահովող միջոցառումների ցանկի (2009-2035) իրականացման արդյունքների և ոլորտի հետագա զարգացման տեսլականի վերաբերյալ: