Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Հասան Ռոհանի. ԵԱՏՄ անդամ Հայաստանի հետ առանձնահատուկ պայմաններ կան համագործակցության համար

Հասան Ռոհանի. ԵԱՏՄ անդամ Հայաստանի հետ առանձնահատուկ պայմաններ կան համագործակցության համար
21.12.2016 | 19:53

Իրանի և Հայաստանի միջև համագործակցության ներուժը շատ մեծ է, դրանց մի մասն արդեն օգտագործված է, մի մասն առաջիկա ամիսներին և տարիներին պետք է իրականացնել՝ Երևանում հայտարարեց Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ բանակցություններից հետո:

«Հատկապես էներգետիկայի բնագավառում ականատես ենք լավ հարաբերությունների համագործակցության ծավալմանը, պետք է ջանքեր գործադրենք ավելի զարգացնելու համար: Պայմանավորվածություն ունենք, որպեսզի Թուրքմենստանի հետ փոխանակման ծրագրի շրջանակներում ունենանք գազի փոխանակումներ և կարողանանք մատակարարումներ իրականացնել նաև այլ երկրներ»,- ներկայացնելով բանակցությունների արդյունքները՝ ասաց Հասան Ռոհանին:


ԻԻՀ նախագահի խոսքով՝ պետք է ունենալ նաև երրորդ ուղղություն, որպեսզի կարողանան տարանցիկ ուղիներ ապահովել. «Տարանցման տեսանկյունից Պարսից ծոցը Սև ծովի հետ կապելու աշխատանքները պետք է ավարտին հասցնենք, երկաթգծի միջոցով պետք է ունենանք փոխկապակցված Պարսից ծոց-Սև ծով ուղղություն»: Հասան Ռոհանին նշեց նաև, թե որոշում է կայացվել, որ երկու երկրների առևտրատնտեսական հարաբերություններն առավել հեշտացվեն և երկրների միջև անհրաժեշտ արտոնյալ պայմաններ ստեղծվեն:
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ԵԱՏՄ անդամ Հայաստանի հետ առանձնահատուկ պայմաններ են առաջացած համագործակցության համար և քայլեր են ձեռնարկվում դեպի ազատ առևտրի պայմանավորվածություն ձեռք բերելու ուղղությամբ», - ասաց ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին:

Դիտվել է՝ 725

Մեկնաբանություններ