Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը 2017-ին կայցելի Իրան:
Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ բանակցություններից հետո Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ իրանցի գործընկերոջ հետ պայմանավորվել են շարունակել ամենաբարձր մակարդակով շփումները:
«Ես շնորհակալություն հայտնեցի ԻԻՀ նախագահին՝ հաջորդ տարի Իրանի Իսլամական Հանրապետություն հրավերի համար: Ասացի նաև, որ հաճույքով կգամ, որովհետև մեր հարաբերություններն ուղղակի պարտավորեցնում են»,- նշեց Սերժ Սարգսյանը: