Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Կարեն Կարապետյան. Աշխատեք քննադատության մեջ անձնական վիրավորանքներ չօգտագործել

Կարեն Կարապետյան. Աշխատեք քննադատության մեջ անձնական վիրավորանքներ չօգտագործել
27.12.2016 | 10:23

Վարչապետ Կարեն Կարապետյանն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ ՀՀ կառավարության նիստերի դահլիճում տոնական ընդունելության է հրավիրել զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին, շնորհավորել, մաղթել ջերմություն, խաղաղություն և սեր նրանց ընտանիքներին:

«Հուսով եմ, որ դուք հնարավորություն կունենաք Նոր տարուն ձեր բարեկամներով, ձեր ընտանիքի անդամներով, ընկերներով հավաքվել, բազում լավ խոսքեր, բարեմաղթանքներ ասել, և բոլոր այդ բարեմաղթանքները կկատարվեն: Ցանկանում եմ, որ Նոր տարվա տոներից հետո բոլորդ աշխատանքի վերադառնաք լավատեսությամբ դեպի վաղվա օրը և անհանդուրժողական ու լավ առումով ագրեսիվ ձեր աշխատանքի նկատմամբ՝ ձեր ֆունկցիաներն ու առաքելությունը կատարելու: Չեմ թաքցնում, որ մենք ակնկալում ենք ձեր կողմից և քննադատություն, և խորհուրդ, և առաջարկություն, բայց շատ շահագրգռված ենք, որ այդ ամենը լինի կառուցողական, կիրառական, առարկայական և մասնագիտական: Եվ խնդրանք՝ աշխատեք քննադատության մեջ անձնական վիրավորանքներ, պիտակներ չօգտագործել: Շնորհավորում եմ, լավ տարի եմ ցանկանում»,- նշել է վարչապետը:


ՀՀ կառավարության գործունեությունը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու և լուսաբանելու համար ԶԼՄ-ների մի շարք ներկայացուցիչների Կարեն Կարապետյանը պարգևատրել է վարչապետի հուշանվերով` ժամացույցով և խրախուսել է վարչապետի շնորհակալագրով:

Դիտվել է՝ 746

Մեկնաբանություններ