Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Սերժ Սարգսյանը մասնակցել է Կենտրոնական բանկի տոնական ընդունելությանը

Սերժ Սարգսյանը մասնակցել է Կենտրոնական բանկի տոնական ընդունելությանը
29.12.2016 | 13:52

Նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ Կենտրոնական բանկում մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնական ընդունելությանը: Նա շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել Կենտրոնական բանկի և Հայաստանի բանկային համակարգի բոլոր աշխատակիցներին ու նրանց ընտանիքներին:

Սերժ Սարգսյանը նաև շնորհակալություն է հայտնել Կենտրոնական բանկի աշխատակիցներին 2016-ին Հայաստանի ֆինանսական համակարգում կայունություն ապահովելու համար՝ նկատի առնելով, որ անցնող տարում մեր երկիրը դիմակայեց մարտահրավերների՝ ապրիլյան քառօրյա պատերազմ և այլ իրադարձություններ, որոնք նման պայմաններում բոլոր երկրներում բերում են որոշակի անկայունությունների:
Նախագահը մաղթել է, որ ֆինանսական կայունությունը պահպանվի նաև 2017-ին և քաղաքական գործընթացները, այդ թվում՝ ընտրությունները, որևէ ձևով չխաթարեն բանկային համակարգի գործունեությունը և չխոչընդոտեն տնտեսության զարգացմանը:

Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ բանկային համակարգում սկսված դրական տեղաշարժերը կշարունակվեն հաջորդ տարի՝ ծառայելով համակարգի զարգացման նպատակին:

Դիտվել է՝ 1480

Մեկնաբանություններ