Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Պարգևատրումներ Սերժ Սարգսյանի հրամանագրով

Պարգևատրումներ Սերժ Սարգսյանի հրամանագրով
04.01.2017 | 11:15

ՀՀ նախագահը դեկտեմբերի 28-ին ստորագրել է հրամանագիր. «Պետական-քաղաքական երկարամյա ակտիվ գործունեության և անմնացորդ նվիրումի համար ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Գրիգորի ՍԱՀԱԿՅԱՆԻՆ պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով»:
«Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքին և օրինաստեղծ գործընթացներին ակտիվորեն մասնակցելու համար ԱԺ փոխնախագահ Հերմինե Միքայելի ՆԱՂԴԱԼՅԱՆԻՆ պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով»,- ասված է նույն օրը ստորագրված մեկ այլ հրամանագրում:


Պարգևատրվել է արդարադատության նախկին նախարարը. «ՀՀ կառավարման համակարգի և օրենսդրական դաշտի բարեփոխումների գործում ունեցած ավանդի համար ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Վարդանի ԹՈՎՄԱՍՅԱՆԻՆ պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով»:


Մեդալներ են ստացել նաև ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահները. «Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքին և օրինաստեղծ գործընթացներին ակտիվորեն մասնակցելու համար ԱԺ պատգամավոր Կորյուն Գառնիկի ՆԱՀԱՊԵՏՅԱՆԻՆ պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով»:
«Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքին և օրինաստեղծ գործընթացներին ակտիվորեն մասնակցելու համար ԱԺ պատգամավոր Վարդան Սուրենի ԱՅՎԱԶՅԱՆԻՆ պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով»:

«Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքին և օրինաստեղծ գործընթացներին ակտիվորեն մասնակցելու համար ԱԺ պատգամավոր Գագիկ Ենգիբարի ՄԻՆԱՍՅԱՆԻՆ պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով»:
«Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքին և օրինաստեղծ գործընթացներին ակտիվորեն մասնակցելու համար ԱԺ պատգամավոր Հովհաննես Միշայի ՍԱՀԱԿՅԱՆԻՆ պարգևատրել Մխիթար Գոշի մեդալով»:


Պարգևատրվել են ՀՀԿ խմբակցության նաև այլ պատգամավորներ:
«Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքին և օրինաստեղծ գործընթացներին ակտիվորեն մասնակցելու համար ԱԺ պատգամավոր Վահրամ Վաղինակի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով»:


«Խորհրդարանական ակտիվ գործունեության համար ԱԺ պատգամավոր Սուքիաս Հեգելի ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ պարգևատրել Երախտագիտության մեդալով»: «Խորհրդարանական ակտիվ գործունեության համար ԱԺ պատգամավոր Գագիկ Վաղինակի ՄԵԼԻՔՅԱՆԻՆ պարգևատրել Երախտագիտության մեդալով»:

Դիտվել է՝ 1191

Մեկնաբանություններ