Կրեմլը չի բացառում Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահների միջև զրույցը՝ ամերիկացի բանակցողների Մոսկվա և Կիև կատարած այցի արդյունքներով՝ հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: ԱՄՆ-ի էմիսարների հետ Պուտինի հանդիպումը նա անվանել է «փոքր քայլ դեպի խաղաղություն»՝ չբացառելով ՈՒկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների վերսկսումը։               
 

Մարտահրավերներով լի աշխարհում մենք պետք է հավատարիմ մնանք մեր հոգևոր և ազգային արժեքներին

Մարտահրավերներով լի աշխարհում մենք պետք է հավատարիմ մնանք մեր հոգևոր և ազգային արժեքներին
11.01.2017 | 17:45

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հունվարի 11-ին Թեհրանի ազգային առաջնորդարանում հանդիպել է Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարևորել են Հայ Առաքելական Եկեղեցու բացառիկ դերակատարումը հայապահպանության, հոգևոր, բարոյական և ազգային արժեքների պահպանման ու տարածման գործում:

ԱԺ փոխնախագահը նշել է. «Բացառիկ է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դերակատարումը հայ ժողովրդի և, մասնավորապես, իրանահայության կյանքում: Այսօր մարտահրավերներով լի աշխարհում մենք պետք է հավատարիմ մնանք մեր հոգևոր և ազգային արժեքներին»: Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարևորել են Հայաստան -Սփյուռք-Արցախ եռամիասնության ամրապնդումը:

Դիտվել է՝ 1063

Մեկնաբանություններ