ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

Կարեն Կարապետյան. Ամեն ինչ լավ կլինի

Կարեն Կարապետյան. Ամեն ինչ լավ կլինի
13.01.2017 | 23:56

Եթե ինչ-որ կազմակերպություններ ցանկանում են Վրաստանի գազատարի 25 տոկոսը ձեռք բերել, թող գնեն՝ հունվարի 13-ին մամուլի ասուլիսում ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը:

Նրա հավաստիացմամբ՝ երկրի էներգետիկ անվտանգությունն ամենևին չի տուժի, Հայաստանում անվտանգությունն ավելի բարձր է, քան եվրոպական շատ երկրներում: «Արդյոք մենք պե՞տք է աշխատենք անվտանգության ուղղությամբ: Իհարկե: Բայց այս պահին սպառնալիք չկա: Նույնիսկ եթե Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը ցանկանա այդ 25 տոկոսը գնել, ոչ մի սպառնալիք չկա: Դա վերահսկիչ փաթեթը չէ: Իսկ գազատարի վթար կարող է լինել ցանկացած դեպքում: Բայց մեր տներում մշտապես գազ կլինի: 90-ականներից հետո ոչ մի դեպք չի եղել, որ այլ կերպ լինի: Այնպես որ, մի անհանգստացեք: Ամեն ինչ լավ կլինի»,- ասաց Կարապետյանը:

Արտակարգ իրավիճակի դեպքում գազի կրկնակի ուղի ունենալու համար Հայաստանը շարունակում է քննարկել Իրանի և Թուրքմենստանի հետ տարբեր հնարավորությունները, հավելեց նա:

Դիտվել է՝ 737

Մեկնաբանություններ