Եթե Հայաստանը արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման շրջանակում որոշի վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունների դաշնակցային կարգավիճակը, ապա ստիպված կլինի հրաժարվել նաև Մոսկվայի կողմից տրամադրվող արտոնություններից` հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Միխայիլ Կալուգինը։ «Դատելով այլ երկրների փորձից՝ արևմտյան քաղաքական տեխնոլոգները ավելի լավ բան չեն մտածի, քան՝ դա անվանել անկախության գին, որը Հայաստանը պետք է վճարի»,- ասել է դիվանագետը։               
 

Վարչապետն աշխատանքով է համոզելու, որ ընտրեն ՀՀԿ-ին

Վարչապետն աշխատանքով է համոզելու, որ ընտրեն ՀՀԿ-ին
14.01.2017 | 00:03

Վարչապետ Կարեն Կարապետյանը նախընտրական քարոզարշավի ժամանակ իր աշխատանքով է ժողովրդին համոզելու, որ ընտրեն ՀՀԿ-ին: «Իմ աշխատանքով եմ համոզելու: Ես ՀՀ քաղաքացի եմ, բայց ապրել եմ Երևանից դուրս: Համապատասխանո՞ւմ է սահմանափակումը, որ լինեմ ՀՀԿ-ցուցակում, չգիտեմ, բայց եթե չհամապատասխանի, չեմ լինի»,- ասաց նա ասուլիսում:

Դիտվել է՝ 691

Մեկնաբանություններ