Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Վլադիմիր Հակոբյանը Սերժ Սարգսյանի դեմ հարձակման փորձ ծրագրելու մասին

Վլադիմիր Հակոբյանը Սերժ Սարգսյանի դեմ հարձակման փորձ ծրագրելու մասին
17.01.2017 | 17:21

ՀՀ նախագահի աշխատակազմը չի մեկնաբանում մամուլում տարածված տեղեկությունը, թե Սերժ Սարգսյանի դեմ, իբր, հարձակման նոր փորձ է ծրագրվել:
«Անանուն տեղեկությունները մենք չենք մեկնաբանում»՝ ասել է նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը:


«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ «Սերժ Սարգսյանի դեմ հարձակման նոր փորձ է ծրագրվել: «Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան այն մասին, որ ԱԱԾ-ի կողմից այդ ծրագրի բացահայտումից հետո ուժեղացվել է Բաղրամյան 26-ի և, առհասարակ, Ս. Սարգսյանի անվտանգության հսկողությունը»:

Դիտվել է՝ 1361

Մեկնաբանություններ