Եվրամիությանն անդամակցելը Հայաստանի գործն է և նրա ինքնիշխան իրավունքը՝ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ինչպես նրանք որոշեն, այդպես էլ կլինի։ Դա նրանց ինքնիշխան իրավունքն է, իսկ մեր իրավունքն է որոշել այն արտոնությունների հարցը, որոնք Հայաստանը կկորցնի, եթե մերձենա ԵՄ-ի հետ»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։               
 

Գոնե սրանով կարելի է «ուրախանալ»

Գոնե սրանով կարելի է «ուրախանալ»
20.01.2017 | 13:12

Մինսկում ավարտին մոտեցող «Զարգացման գավաթ-2017» մրցաշարի շրջանակներում այսօր Հայաստանի մինչև տասնյոթ տարեկանների հավաքականը 10-12-րդ տեղերի համար կմրցի Լատվիայի իր հասակակիցների հետ: Մեր ընտրանու մասնակցությամբ մինչ այժմ եղած խաղերը ավարտվել են հետևյալ կերպ՝


Հայաստան-Ռուսաստան՝ 0:5,
Հայաստան-Մոլդովա՝ 1:4,
Հայաստան-Բելգիա՝ 1:3:


Եթե ուշադիր նայում ենք «դինամիկային», մերոնք խաղից խաղ սկսել են մեկ գոլով պակաս պարտվել: Եթե չունենք ուրիշ մխիթարություն, գոնե սրանով կարելի է «ուրախանալ»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1419

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ