Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Սերժ Սարգսյանն «ախմախություն» է որակել առանց ԼՂՀ կարգավիճակի Ադրբեջանին հողեր հանձնելու մասին խոսակցությունները

Սերժ Սարգսյանն «ախմախություն» է որակել առանց ԼՂՀ կարգավիճակի Ադրբեջանին հողեր հանձնելու մասին խոսակցությունները
22.01.2017 | 18:58

Նախագահ Սերժ Սարգսյանը զորացրված զինծառայողների հետ հունվարի 20-ին հանդիպման ընթացքում «ախմախություն» է որակել առանց ԼՂՀ կարգավիճակի Ադրբեջանին հողեր հանձնելու խոսակցությունները: «Մեզ համար ամենակարևորը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումն է, որպեսզի մենք ունենանք այնպիսի կարգավիճակ, որը հնարավորություն է տալու Լեռնային Ղարաբաղի բնակչությանը հավերժ ապրել իր հողի վրա: Իսկ թե ով է պատրաստվում հող տալ, որ հողի մասին է խոսքը, ինչի դիմաց, դրանք երկրորդական խոսակցություններ են: Մի հավատացեք նման խոսակցությունների»,- ի պատասխան իրեն ուղղված հարցին, ասել է նախագահ Սարգսյանը: Դիմելով հարցը բարձրացրած երիտասարդին՝ նախագահն ասել է. «Հետո ես ո՞նց պետք է քո աչքերին նայեմ: Չե՞ս ասելու՝ «ես գնացել եմ, այդ հողը պաշտպանել եմ, իմ ընկերները զոհվել են, իսկ դուք հենց այնպես, ուղղակի վերցնում, հետ եք տալիս»:

Նորից եմ կրկնում, չափազանց կարևոր է, որպեսզի մեզնից յուրաքանչյուրն իր ավանդը բերի մեր բանակի մարտունակության բարձրացման, ամրության գործին: Այստեղ դուք և բոլոր այն տղաները, ովքեր պատվով, բարեխղճորեն ծառայել ու հետ եք վերադարձել, շատ մեծ գործ ունենք անելու: Հինգ, տասը տարի հետո ձեր հասակակիցներն են ղեկավարելու մեր երկիրը և դուք պետք է պատրաստ լինեք դրան: Դուք ձեր պարտքը կատարել եք այդ ժամանակահատվածի մասին, հիմա ձեր պարտքն է զարգացնել մեր երկիրը»:

Դիտվել է՝ 717

Մեկնաբանություններ