Եվրամիությանն անդամակցելը Հայաստանի գործն է և նրա ինքնիշխան իրավունքը՝ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ինչպես նրանք որոշեն, այդպես էլ կլինի։ Դա նրանց ինքնիշխան իրավունքն է, իսկ մեր իրավունքն է որոշել այն արտոնությունների հարցը, որոնք Հայաստանը կկորցնի, եթե մերձենա ԵՄ-ի հետ»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։               
 

Դուրս եկավ +1-ի բնագիծ

Դուրս եկավ +1-ի բնագիծ
24.01.2017 | 11:48

Tata Steel Masters գերմրցաշարի ութերորդ տուրում պարտություն է կրել աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը: Նորվեգացուն այդ տհաճ անակնկալը մատուցել է հունգարացի Ռիխարդ Ռապորտը: Տուրում արձանագրվել է ևս երկու արդյունավետ պարտիա: Հուրախություն հայ շախմատասերի, դրանցից մեկի հեղինակը Լևոն Արոնյանն է (հաղթել է Նիդերլանդները ներկայացնող Անիշ Գիրիին), որը դուրս եկավ +1-ի բնագիծ:

Արոնյանի անվան դիմաց արդեն 4,5 միավոր է, և նա հնդիկ Բասկարան Ադհիբանի, ռուս Սերգեյ Կարյակինի, Մագնուս Կառլսենի հետ կիսում է 4-7-րդ տեղերը: Առաջատարը 5,5 միավոր վաստակած ամերիկացի Ռեսլի Սոն է: Երեկ կայացավ մրցաշարի իններորդ տուրը:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1414

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ