Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Գլխավոր դատախազն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկուն

Գլխավոր դատախազն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկուն
27.01.2017 | 00:16

Հանդիպման ընթացքում Արթուր Դավթյանը կարևորել է ԵՄ պատվիարկության հետ համագործակցությունը ապրիլի 2-ին ՀՀ-ում կայանալիք համապետական ընտրություններին նախորդող ընտրական գործընթացների ընթացքում հնարավոր իրավախախտումները կանխելու, իրավական առումով ընտրության մասնակիցների իրազեկվածությունն ապահովելու ուղղությամբ համատեղ աշխատանքների իրականացման հարցում:

Դեսպան Սվիտալսկին, շնորհակալություն հայտնելով ՀՀ գլխավոր դատախազին նախաձեռնության համար, պատրաստակամություն է հայտնել համատեղ աշխատանքների միջոցով օժանդակել նախընտրական գործընթացներում հնարավոր իրավախախտումները կանխելու նպատակով ՀՀ դատախազության կողմից իր լիազորությունների շրջանակներում իրականացվելիք աշխատանքներին:

Դիտվել է՝ 604

Մեկնաբանություններ