Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Գալուստ Սանը կմեկնի Տոկիո

Գալուստ Սանը կմեկնի Տոկիո
28.01.2017 | 01:05

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 29-ին հնգօրյա պաշտոնական այցով կմեկնի Տոկիո: Պատվիրակությունը հանդիպումներ կունենա Ճապոնիայի խորհրդարանի երկու պալատների նախագահների, վարչապետի, Ճապոնիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ:

Այցի ընթացքում հանդիպումներ են նախատեսվում Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) և արտաքին առևտրի կազմակերպության (JETRO) ղեկավարների հետ: Պատվիրակության կազմում են խորհրդարանի պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Աղվան Վարդանյանը, Սամվել Ֆարմանյանը, Ալեքսանդր Արզումանյանը և Ռուզաննա Մուրադյանը։

Դիտվել է՝ 736

Մեկնաբանություններ